ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի մասնագետների կողմից 2020 թ. մայիսի 18-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտներում 43 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ դիտանցման համեմատ, արձանագրվել է 8 ապրանքատեսակի միջին գնի փոփոխություն՝ 3 գնաճ, 5 գնանկում:
Մասնավորապես, գնաճ արձանագրվել է խնձոր 1 կգ՝ 100 դրամ կամ 16.7%, ադամաթուզ 1կգ՝ 50 դրամ կամ 6.5% և հնդկաձավար 1 կգ՝ 22 դրամ կամ 2.9% ապրանքատեսակների համար:
Միջին գնանկում արձանագրվել է կիտրոն 1 հատ՝ 50 դրամ կամ 13.6%, լոլիկ 1 կգ՝ 33 դրամ կամ 4.5%, թթվասեր «տեղական» 200 գրամ՝ 1 դրամ կամ 0.4%, թեյ «Ակբար» 100 գրամ՝ 2 դրամ կամ 0.3% և շաքարավազ 1 կգ՝ 1 դրամ կամ 0.3% ապրանքատեսակների համար:
Գնային փոփոխություններ արձանագրած ապրանքային շուկաներում գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտներ առկա են «Ադամաթուզ» և «Թթվասեր» ապրանքային շուկաներում: