Ջրային կոմիտեն նոր շարք է սկսել, որի միջոցով պարբերաբար կներկայացնի 2020 թ. ոռոգման շրջանին ընդառաջ «Ջրառ» ՓԲԸ-ի և 15 ջրօգտագործողների ընկերությունների կողմից իրականացված գարնան նախապատրաստական աշխատանքները՝ հայտնել է կոմիտեի ֆեյսբուքյան էջը։
Այդ թվում՝
1. ոռոգման ցանցի մեքենամեխանիզմով մաքրման աշխատանքներ՝ 1018 կմ
2. ոռոգման ցանցի ձեռքով մաքրման աշխատանքներ՝ 228 կմ
3. ոռոգման ցանցի նորոգման աշխատանքներ՝ 40 կմ
4. ՀՏԿ-ների (հիդրոտեխնիկական կառուցվածքներ) և ջրաչափական դիտակետերի նորոգման աշխատանքներ՝ 140 հտ
5. խորքային պոմպերի նորոգման աշխատանքներ՝ 24 հտ
«Արտաշատ» ՋՕ ընկերության սպասարկման տարածքում գտնվող ոռոգման ցանցը ներառում է հողային և երեսապատված հունով, ինչպես նաև փակ խողովակաշարով ջրատարներ:
Ջրատարները մաքրվել են կենցաղային աղբից, բնահողից, վերանորոգվել են զոդման և բետոնավորման աշխատանքների միջոցով:
Երեսպատված հունով քայքայված ջրատարները փոխարինվել են նոր՝ երկաթբետոնյա կիսախողովակներով:
Նոր խողովակներով տեղ-տեղ փոխարինվել են նաև փակ խողովակաշարով ջրատարները:
Ամբողջովին մաքրվել, աղբից ու բնահողից ազատվել են Դվին ջրանցքը, Մխչյան հեռացնող ջրանցքը և միջտնտեսային բաժանարարները:
Խորքային հորերում վերանորոգվել և տեղադրվել են պոմպերը։
Քաղցրաշենի, Բուրաստան-Բաղրամյան-Արաքսավան, Գոռավան, Վեդի №1, Փոքր Վեդի, Սիսավան պոմպակայաններում կատարվել են ընթացիկ նորոգման աշխատանքներ»: