Կարանտինի փուլում, պարզվում է՝ ծնողների մի մասը կորոնայից այնքան է զգուշացել, որ երեխային պոլիկլինիկա չի տարել՝ նույնիսկ պլանային պատվաստման: Մարտին՝ մոտ 30 տոկոսով նվազած վակցինացիայի տեմպն առաջիկայում կվերականգնեն, բոլոր պոլիկլինիկաներում պահպանում են անվտանգության խստացված կանոնները՝ «Լուրերին» այսօր վստահեցրել են առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: