Չինաստանի լաբորատորիայի գիտնականները COVID-19-ի դեմ նոր դեղամիջոց են ստեղծել հակամարմնի հիմքի վրա, որը, նրանց կարծիքով՝ կարող է կանգնեցնել կորոնավիրուսի համավարակը՝ գրում է РИА Новости-ն:
Հետազոտողներն ակնկալում են, որ մշակվող դեղամիջոցը կարող է ոչ միայն կրճատել ապաքինման ժամանակահատվածը, այլև՝ կարճաժամկետ իմունիտետ ապահովել:
Դեղամիջոցի մեջ կիրառվում են չեզոքացնող հակամարմիններ, որոնք վերցվել են 60 ապաքինված հիվանդների արյունից: Չինացի գիտնականների հավաստմամբ՝ այժմ այդ դեղամիջոցը գտնվում է կենդանիների վրա փորձարկման հաջողված փուլում: