Չինաստանի իշխանությունները հայտարարել են, որ Միացյալ Նահանգները, չկարողանալով դիմակայել կորոնավիրուսի համավարակին ու արդյունավետ պայքարել դրա տարածման դեմ, փորձում է մեղքը գցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության վրա: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը:
Պաշտոնական Պեկինը նկատի է ունեցել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի նամակը՝ ուղղված ԱՀԿ-ի ղեկավարին, որով Սպիտակ տունը կառույցին կոչ է անում բարեփոխումներ իրականացնել, հակառակ դեպքում՝ սպառնացել է դադարեցնել կազմակերպության ֆինանսավորումը: