Վերջին օրերին տեղեկատվություն է ստացվում, որ 2020 թվականի մայիսի 14-ից տնտեսական սահմանափակումների մեղմացման շրջանակներում մի շարք մարզական և այլ խմբակներ վերսկսել են իրենց գործունեությունը:
Այս կապակցությամբ պարետատունը տեղեկացնում է, որ ՀՀ պարետի 2020 թվականի մայիսի 3-ի թիվ 63 որոշման համաձայն՝ շարունակում է ժամանակավորապես սահմանափակված լինել «85.5 Այլ կրթություն» հատվածը:
Պարզաբանման համար նշենք, որ «85.5 Այլ կրթություն»-ը ներառում է կրթական գործունեությունը հետևյալ բնագավառներում՝
Սպորտ
|
-
մարզադպրոցներում, սպորտային խմբակներում, շուրջօրյա մարզաճամբարներում տեսության դասավանդում և գործնական հմտությունների ուսուցում բասկետբոլի, վոլեյբոլի, ֆուտբոլի, թեթև ատլետիկայի, լողի և այլ մարզաձևերում
-
հրահանգիչների, ուսուցիչների գործունեություն տարբեր մարզաձևերում
|
Ռազմամարզական, մարտարվեստի և այլ արտադպրոցական ուսուցում
|
-
ռազմական, մարտարվեստի, յոգայի խմբակների, կենտրոնների և համանման այլ կազմակերպությունների գործունեություն, նպատակաուղղված կիրառական գիտելիքների ձեռքբերմանը
|
Մշակույթ
|
-
արտադպրոցական դաստիարակություն և կրթական գործունեություն, որն ուղղված է տեսության դասավանդմանը և գործնական հմտությունների ուսուցմանը երաժշտությունում, գեղանկարչությունում, թատրոնի և արվեստի այլ ձևերում: Այստեղ ուսուցումը դիտվում է որպես հոբբի, հանգիստ և ինքնազարգացում: Այս ենթադասում ընդգրկվող կազմակերպություններն ուսուցման ավարտից հետո չեն տրամադրում մասնագիտական կրթության մասին դիպլոմ կամ աստիճան:
Մասնավորապես ներառում է`
-
երաժշտական, գործունեություն
-
մանկապատանեկան uտեղծագործական և գեղագիտական կենտրոնների գործունեություն
-
պարի դպրոցների (խմբակների) գործունեություն
-
թատերական դպրոցների (խմբակների) գործունեություն
-
լուսանկարչական դպրոցների (խմբակների) գործունեություն
|
Վարորդական դպրոցներ
|
-
Ավտոսիրողների վարորդական դպրոցների գործունեություն
-
օդային և ջրային տրանսպորտի, այդ թվում` առագաստանավերը, վարման ուսուցում (առանց մասնագիտական գործունեությամբ զբաղվելու համար արտոնագրերի և սերտիֆիկատների տրամադրման)
|
Այլ կրթություն
|
-
Հաշվապահական դասընթացներ
-
Օտար լեզուների դասընթացներ
-
Համակարգչային դասընթացներ
-
Բարձրագույն և այլ ուսումնական հաստատություններ ընդունվելու համար նախապատրաստական դասընթացներ
-
Նեղ մասնագիտական գիտելիքների ձեռքբերման այլ դասընթացներ
Ներառում է մասնագիտական որակավորման բարձրացման, ուսուցման և նեղ մասնագիտական հմտությունների ձեռք բերման դասընթացներ, այլ կրթություն՝ չներառված ուրիշ խմբավորումներում, մասնավորապես՝
-
կրոնական ուսուցումը
-
ջրային փրկարարների ուսուցումը
-
գոյատևման վարժանքների ուսուցումը
-
հռետորական արվեստի ուսուցումը
-
արագ ընթերցման ուսուցումը
|
Հորդորում ենք զերծ մնալ արտակարգ դրության պայմաններում սահմանված կարգավորումները շրջանցելու և/կամ յուրովի մեկնաբանելու պրակտիկայից՝ հանուն մեր քաղաքացիների առողջության և անվտանգության պահպանման,- տեղեկացնում է Պարետատունը: