Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին հորդորել է Հորդանանի արևմտյան հատվածում զինել պաղեստինցիներին: Ալի Խամենեին այս մասին այսօր հայտնել է իր ուղերձում, որը նվիրված էր «Երուսաղեմի օրվան». այն այս տարի պետք է նշվի մայիսի 22-ին: Այս մասին տեղեկությունները հաղորդել է Eadaily պարբերականը:
«Հորդանանի գետի արևմտյան հատվածը պետք է զինվի այնպես, ինչպեսև Գազայի հատվածը: Ուժը միակ բանն է, որը կարող է նվազեցնել պաղեստինցի ժողովրդի տառապանքները»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Խամենեին:
Իրանի հոգևոր առաջնորդը նշել է, որ զիջումները չեն նվազեցնի Իսրայելի վայրագությունները, որը զավթել է ուրիշի հողերը: