Այսօր տեղի է ունեցել Եվրասիական բարձրագույն խորհրդի տեսակոնֆերանսը՝ երկրների ղեկավարների մակարդակով: Երևանից հնչեցրած իր ելույթում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պանդեմիայի և տնտեսական խորացող անկման պայմաններում շատ կարևոր է միության միջև ինտեգրացիայի խորացումը և գազի միասնական սակագնի հարցը: «Ոչ խտրական սկզբունքների վրա հիմնված էներգակիրների միասնական շուկան պետք է դառնա ԵԱՏՄ ինտեգրման հիմքերից մեկը»,- ընդգծել է վարչապետը:
Մանրամասները՝ տեսանյութում