Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ ԱԻՊԾ ստորաբաժանումների կողմից վերջին երեք օրերին հսկիչ-անցագրային կետերում պարտադիր ախտահանվել են Հայաստանի Հանրապետությունից Արցախի Հանրապետություն մուտք գործած ընդհանուր թվով 853 տրանսպորտային միջոցներ (մարդատար և բեռնատար):
Մայիսի 16-ից՝ ժամը 09:00-ից մինչև մայիսի 17-ը՝ ժամը 09:00-ը, ախտահանվել է ընդհանուր թվով 241 տրանսպորտային միջոց, որից՝
«Աղավնո» հսկիչ-անցագրային կետում՝ 52 տրանսպորտային միջոց.
«Խնձորեսկ» հսկիչ-անցագրային կետում՝ 61 տրանսպորտային միջոց.
«Խարխափուտ» հսկիչ-անցագրային կետում՝ 128 տրանսպորտային միջոց:
Մայիսի 17-ից՝ ժամը 09:00-ից մինչև մայիսի 18-ը՝ ժամը 09:00-ը, ախտահանվել է ընդհանուր թվով 254 տրանսպորտային միջոց, որից՝
«Աղավնո» հսկիչ-անցագրային կետում՝ 48 տրանսպորտային միջոց.
«Խնձորեսկ» հսկիչ-անցագրային կետում՝ 67 տրանսպորտային միջոց.
«Խարխափուտ» հսկիչ-անցագրային կետում՝ 139 տրանսպորտային միջոց:
Մայիսի 18-ից՝ ժամը 09:00-ից մինչև մայիսի 19-ը՝ ժամը 09:00-ը, ախտահանվել է ընդհանուր թվով 358 տրանսպորտային միջոց, որից՝
«Աղավնո» հսկիչ-անցագրային կետում՝ 78 տրանսպորտային միջոց.
«Խնձորեսկ» հսկիչ-անցագրային կետում՝ 69 տրանսպորտային միջոց,
«Խարխափուտ» հսկիչ-անցագրային կետում՝ 211 տրանսպորտային միջոց: