Կորոնավիրուսի համավարակի տարածման մտահոգիչ վիճակագրությունը գալիս է Լատինական Ամերիկայից, որը կարող է դառնալ վարակի նոր էպիկենտրոն՝ գրում է Der Spiegel պարբերականը:
«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության բրազիլական մասնաճյուղից հայտնում են, որ վերջին շաբաթների ընթացքում լատինամերիկյան երկրներում գրանցվել են վարակի ու մահացության ռեկորդային ցուցանիշներ:
Որոշ քաղաքներում իրավիճակը համեմատելի է ԱՄՆ-ի կամ Եվրոպայի համավարակի պիկի հետ: Բրազիլական Մանաուս քաղաքում, որտեղ բնակչության թիվը հասնում է 2 միլիոնի, մահացության ցուցանիշը եռակի ավելացել է: