Գերմանիան ու Կենտրոնական Եվրոպայի մի շարք երկրներ համաձայնության են եկել աստիճանաբար վերաբացել սահմանային անցակետերն ու թուլացնել խիստ վերահսկողությունն այն ժամանակ, երբ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված դրությունը թույլ տա: Տեղեկությունը հաղորդել է CNN-ը:
Որոշումը կայացվել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Լեհաստանի, Հունգարիայի, Չեխիայի, ու Սլովակիայի վարչապետների հետ զրույցի ժամանակ՝ հայտնել է Գերմանիայի կանցլերի խոսնակը:
Կառավարությունների ղեկավարները տեսակետներ են փոխանակել COVID-19-ի դեմ միջոցառումների հետագա կազմակերպման վերաբերյալ ու համաձայնել, որ բոլորի շահերից են բխում սահմանափակումների աստիճանական թուլացումն ու սահմանների վերաբացումը: