Լույս աշխարհ է եկել Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռեւազյանի առաջնեկը:
Ռևազյանն ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է փոքրիկի լուսանկարները՝ գրելով. «Երբեք այսքան օրհնված չենք եղել կյանքում»։
Հիշեցնենք՝ Ռևազյանն այժմ Դանիայում է, որտեղ ապրում է նրա ընտանիքը։ Ռևազյանը Դանիա էր մեկնել մարտ ամսին՝ հղիության վերջին ամիսներն ընտանիքի մոտ լինելու համար: