Իսպանիայում երեք օր շարունակ գրանցվում է կորոնավիրուսից մահվան 100-ից պակաս դեպք մեկ օրում: Այս մասին տեղեկացնում է El Pais-ը:
Վերջին 24 ժամում եվրոպական այս երկրում մահացել է 83 հիվանդ, մինչդեռ նախօրեին գրանցվել էր մահվան 59 դեպք: Կորոնավիրուսով վարակվել է 295 մարդ:
Կորոնավիրուսի համավարակի սկզբից մինչև այսօր Իսպանիայում մահացել է 27 778 հիվանդ, վարակվածների թիվը հասնում է 232 037-ի:
Իսպանիան ցանկանում է սահմանները զբոսաշրջիկների առաջ բացել հունիսի վերջին: