ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի պետ է նշանակվել Արթուր Պողոսյանը. այդ մասին 1lurer.am-ը տեղեկացավ ԱԱԾ մամուլի կենտրոնից։
Ավելի վաղ Արթուր Պողոսյանը զբաղեցրել է Շիրակի մարզի դատախազի տեղակալի պաշտոնը:
Հիշեցնենք, ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետ Արթուր Աղաջանյանն իր դիմումի համաձայն ազատվել էր աշխատանքից: