The Sun-ը հայտնում է, որ անգլիական բոլոր ակումբները համաձայնության են հասել վերսկսել մարզումներն այս շաբաթ՝ արդեն վաղվանից:
Սկզբնական շրջանում մարզումները դեռ անհատական ծրագրով են լինելու, իսկ խմբերով մարզումներին առավելագույնը լինելու է 5 ֆուտբոլիստ: Պրեմիեր լիգայի ակումբները տեսազանգի միջոցով 2 ու կես ժամ տևողությամբ քննարկում են ունեցել ու ցանկություն հայտնել խաղալ Անգլիայում, ոչ թե չեզոք մարզադաշտերում:
Հաղորդվում է նաև, որ խաղալով առաջնության մնացած 92 խաղերը՝ անգլիական թիմերը «կփրկեն» 330 միլիոն ֆունտ, որը կստացվի հեռուստահեռարձակումներից: