Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից տեղեկացնում են, որ այսօր կիրականացվի Սոչի-երևան չվերթը: Կոմիտեն խնդրել է ժամանող ուղևորների հարազատներին անհարմարություններից զերծ մնալու նպատակով չգալ օդանավակայան, Զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի ժամանած ուղևորներին դեպի ինքնամեկուսացման վայրեր։
«Հարգելի քաղաքացիներ,
Տեղեկացնում ենք, որ ս. թ. մայիսի 19-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տեղափոխելու նպատակով կիրականացվի Սոչի-Երևան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում 19:25-ին): Պարետի ցուցումով ՀՀ զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի ժամանած ուղևորներին դեպի ինքնամեկուսացման վայրեր, այսինքն՝ ուղևորների կողմից նախապես տրված հասցեներ։ Ուստի խնդրում ենք ժամանող ուղևորների հարազատներին անհարմարություններից զերծ մնալու նպատակով չգալ օդանավակայան։
Հարգանքով՝
Քաղաքացիական ավիացիայի կոմիտե»,- ասված է կոմիտեի գրառման մեջ: