Միացյալ Նահանգների իշխանությունները հայտարարել են, որ այս շաբաթվանից կսկսեն թոքերի արհեստական օդափոխման 200 սարքի մատակարարումը Ռուսաստանի Դաշնությանը, որը վարակվածներ թվով երկրորդն է աշխարհում՝ գրում է Reuters գործակալությունը:
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել է, որ վարակի նոր դեպքերն արդեն չորս օր շարունակ քիչ են 10 հազարից: Երկրի Կառավարության ղեկավարի խոսքով՝ ՌԴ-ում վարակի աճի տեմպերը դանդաղել են:
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատնից հայտնել են, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օգնություն է խնդրել Միացյալ Նահանգներից, և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ առաջարկել է Ռուսաստանին ուղարկել ամերիկյան արտադրության 200 սարք:
Թոքերի արհեստական օդափոխման 50 սարքերի առաջին խմբաքանակը կուղարկվի մայիսի 20-ին: Մյուս 150 սարքը կուղարկվի անմիջապես: