Միացյալ Նահանգների վարչակազմը պատրաստվում է երկարաձգել ճանապարհորդության սահմանափակումների ու սահմանային վերահսկողության խստացված միջոցների պահպանման ժամկետները՝ տեղեկացնում է CNN:
Թեպետ Միացյալ Նահանգներում մտադրվել էին աստիճանաբար վերաբացել բիզնեսները, այնուամենայնիվ, դաշնային կառավարությունն առայժմ խուսափում է բացել սահմանները:
Ավելի վաղ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն նույնպես առաջարկել էր հունիս ամսին դեռևս փակ պահել ԱՄՆ-Կանադա սահմանը: