«Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը խորհրդարանի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունվեց 92 կողմ, 1 ձեռնպահ ձայներով:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նշեց, որ նախագծի երկրորդ ընթերցումից առաջ 3 ժամ կտրվի գրավոր առաջարկությունների, ևս 3 ժամ՝ գլխադասային հանձնաժողովի նիստի և եզրակացության համար:
Նրա խոսքով՝ նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը տեղի կունենա այսօր՝ 15.30-ից հետո:
Նշենք, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է ավելի մեղմ պատժաչափ՝ 10.000 դրամի չափով ազատ տեղաշարժման պայման-պահանջը խախտելու համար: Խոսքը, մասնավորապես, բաց տարածքներում դիմակ կրելու պահանջի մասին է, որի խախտման դեպքում գործող օրենքով տուգանքը 100-250 հազար է, հիմա առաջարկվում է նման դեպքերում սահմանել 10.000 դրամ: