Գեղարքունիքի մարզում, որտեղ սովորաբար շատ են արտագնա աշխատանքի մեկնողները, այս տարի դրսի փոխարեն, ներսում՝ հենց իրենց մարզում են աշխատանք գտել: Սեփական ուժերով մանկապարտեզներ են կառուցում, ջրագծեր են անցկացնում: Մարզն այս տարի էլ աչքի է ընկնում սուբվենցիոն և համաֆինանսավորվող ծրագրերի առատությամբ: