Ռուսաստանի Դաշնության 83 շրջաններում մեկ օրվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվածության 9263 նոր դեպք, մահացել է 115 հիվանդ, ապաքինվել ու հիվանդանոցներից դուրս է գրվել 5921 մարդ: Այս մասին տեղեկացնում են ՌԴ վարակի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից՝ գրում է РИА Новости-ն:
Վարակի նոր դեպքերն ավելի շատ գրանցվել են Մոսկվայում, մերձմոսկովյան շրջաններում, Սանկտ Պետերբուրգում: Հայտնի է դարձել, որ վարակվածների 40 տոկոսի մոտ ախտանշաններ չկան:
Այսպիսով՝ Ռուսաստանի Դաշնությունում վարակվածների թիվը մոտենում է 300 հազարին: 76.130-ն ապաքինվել են, մահացել է 2837 հիվանդ: