Համաճարակի պատճառով Ֆրանսիայի հյուսիսում եկեղեցական ծառայությունն անցկացվել է նոր ձևաչափով՝ մեքենաներում:
Կոմունայի ներկայացուցիչը հայտնել է, որ արարողակարգը կազմակերպելիս եկեղեցին չի փորձել շրջանցել որևէ արգելք: «Ամեն ինչ կազմակերպվել է պրեֆեկտորի հետ քննարկումներից և թույլտվություն ստանալուց հետո, պահպանվել են անվտանգության բոլոր միջոցառումները»,- ասել է հոգևորականը:
Ընդհանուր առմամբ ծառայությանը մասնակցել է 220 մեքենա: Մեքենաներում եղել են միայն ընտանիքի անդամները: Ծառայությունը հեռարձակվել է ռադիոհաճախականությամբ:
Հաղորդակցվել ցանկացողները միացրել են վթարային լույսերը, և հոգևորականները դիմակով ու ձեռնոցներով մոտեցել են մեքենաներին: