Մայիսի 19-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-ին՝ հյուսիսային շրջաններում, 23-ին՝ շրջանների զգալի մասում՝ կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև քամու ուժգնացում 19-24 մ/վ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը մայիսի 21-ին կբարձրանա 2-3 աստիճանով։
Երևանում՝ մայիսի 19-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-ին՝ երեկոյան ժամերին հնարավոր է, 23-ին՝ կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ։