Երևանի փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանն անդրադարձել է մասնավոր ընկերությունների վարորդների ահազանգին, ըստ որի՝ ցածր ուղեւորահոսքի պարագայում չեն կարող ապահովել գծատերերի սահմանած գումարները՝ «օրվա պլանը»:
Փոխքաղաքապետը հավանական է համարել սահմանված գումարների վերանայումը, նշելով, որ նման ուղևորահոսքի պարագայում վարորդները պարզապես շահույթ չեն ստանում:
«Մասնավոր հատվածում իրենք առանձին են որոշում իրենց գործունեության այդ սահմաչափերը, որ վարորդները մուտք են անում: Ես կարծում եմ, որ այսօր օրվա վերջում կամփոփենք, նոր պարզ կդառնա, թե ինչ ճանապարհով պետք է առաջ շարժվենք, ինչպես պետք է շահագործվեն և՛ մասնավոր հատվածի, և՛ Երևան համայնքի ուղևորագծերը»,- տեղեկացրել է նա:
Քննարկումների արդյունքում կորոշվի նաև տրանսպորտի աշխատանքի ժամերը: