Ոստիկանությունը քաղաքացիներին կոչ է անում հստակ հետևել Հայաստանի Հանրապետության Պարետի որոշումներին, պահպանել կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելմանն ուղղված անվտանգության կանոնները․ դրանք խախտելու դեպքում կկիրառվեն օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ։
-
Անհրաժեշտ է պահպանել սոցիալական հեռավորություն, հանրային բաց տարածքներում գտնվելու ընթացքում ունենալ բժշկական դիմակներ և դրանք կրել Պարետի որոշումով սահմանված դեպքերում։
-
Հասարակական տրանսպորտում վարորդները, ինչպես նաև բոլոր ուղևորները պարտավոր են կրել անհատական պաշտպանության միջոցներ՝ բժշկական դիմակ և ձեռնոցներ։
-
Նշված պահանջների խախտման դեպքում ուղևորները կիջեցվեն, իսկ մեքենան վարորդի հետ կուղեկցվի ոստիկանություն՝ համապատասխան նյութեր նախապատրաստելու համար: