Վրաստանի կառավարության որոշմամբ՝ կորոնավիրուսի կանխարգելման նպատակով սահմանված սահմանափակումներից մի քանիսը այսօրվանից վերացվում են, տեղեկացնում է aliq.ge-ն։
Այսօր վերացվել է Մառնեուլի կարանտինային գոտին և տեղի բնակչությունը կարող է լքել մունիցիպալիտետի տարածքը:
Ուշ գիշերին ավարտվել է մունիցիպալիտետի մուտքի մոտ տեղակայված հատուկ հսկիչ կետերի աշխատանքը: Մարտի 23-ից Մառնեուլում հայտարարված էր խիստ կարանտինային գոտի, և քաղաքացիները մունիցիպալիտետի տարածքը լքելու իրավունք չունեին:
Հիշեցնենք՝ մայիսի 11-ին բացվեց մայրաքաղաք Թբիլիսին, մայիսի 14-ին՝ Ռուսթավի քաղաքը և Գարդաբանիի մունիցիպալիտետը: