Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանն անդրադարձել է նախակրթարանների գործունեության վերսկսմանը:
«Մշակվել են անվտանգության բոլոր կանոնները սկսած մանկապարտեզների բակային տարածքների նշագրումից որպեսզի կարողնանա ծնողներն առավոտյան պահելով սոցիալական հեռավորությունը երեխային բերեն մանկապարտեզ Բացառում ենք ծնողներից որևէ մեկի մուտքը մանկապարտեզ, երեխաներին դիմավորւմ են մանկապարտեզի աշխատակիցները հեռավար ջերմաչափում են անում, ջերմություն չունենալու դեպքւոմ երեխային տանում են մանկապարտեզ
Խմբերում լինելու են 8-10 հոգի մենք կարողնաալու ենք անվտնագության բոլոր կանոնները պահպանել մակապարտեզում հրաժարվելու են այն խաղատեսակներից և խաղալիքներից որոնց վրա վարակը կարող է երկար մնա, հրաժարվելու են այն միջոցառումներից որոնք ենթադրում են երեխաների սերտ շփում
Ռիսկային գոտում գտնվող աշխատակիցներին, որոնք մոտ 20 -22 տոկոս են, հորդորել ենք չգալ աշխատանքի:
Այսօր և վաղը Երևան քաղաքի բոլոր մանկապարտեզներում կիրականացվեն ախտահանման միջոցառումներ, որոնք կշարունակվեն ամեն օր քանի դեռ համավարակի պայմաններում ենք»,- տեղեկացրեց Վիրաբյանը:
Ըստ նրա, քաղաքապետարանում քննարկում է անցկացվել սննդի մատակարարաների հետո, որոշակի սննդատեսակներում արվել են փաթեթավորման փոփոխություններ, սնունդն ավելի անվտնագ դարձնելու համար:
«Երևանի քաղաքապետարանը պատվիրել է մեկ ամսվա համար 160 հազարից ավելի դիմակ և մի քանի հազար ալկոգել, ինչը թույլ կտա բոլոր աշխատակցիներին ապահովել համապատասխան պարագաներով»,- տեղեկացրեց Վիրաբյանը:
Փոխքաղաքապետի խոսքով, վարաչական շրջանների ղեկավարներն ու Երևանի քաղաքապետարանը ամենօրյա ռեժիմով խստագույն վերահսկողություն են իրականացնելու նախակրթարաններում: Վիրաբյանը հավաստիացրեց՝ անվտանգության կանոնները չպահպանողների հետ չի լինելու որեւէ կոմպրոմիս. նրանք կազատվեն աշխատանքից: