Իրավապահների պնդմամբ՝ տարիներ շարունակ մեր երկրում գործել է համայնքային հողերի վարձակալության կոռուպցիոն սխեմա: Համայնքի ղեկավարը, օրինակ, մերձավորին կամ մեկ այլ դեպքում՝ կնոջը, չնչին գումարով տրամադրել է մի քանի հազար քառակուսի մետր համայնքային հող: Նրանք էլ, իրենց հերթին, մի քանի հարյուր անգամ բարձր գնով հողերը վարձակալության են հանձնել կապի օպերատորներին: