1992-ի մայիսի 18-ը դարձավ հայոց նորագույն պատմության ամենալուսավոր օրերից մեկը: 28 տարի առաջ այս օրն ազատագրվեց Լաչինը՝ պատմական Բերձորը. բացվեց կյանքի ճանապարհը, ցամաքային կապ հաստատվեց հայկական երկու պետության միջև: Հաջորդ օրն արդեն մարդասիրական օգնությամբ բեռնատարների շարասյունը Հայաստանից մտավ Արցախ: