Թել Ավիվում մահացել է Իսրայելում Չինաստանի դեսպան Դու Վեյը: 57-ամյա դիվանագետի մահվան պատճառները պաշտոնապես չեն հաղորդվում: Միևնույն ժամանակ, իսրայելական 12 հեռուստաալիքը հայտնել է, որ դեսպանը մահացել է քնած ժամանակ, բնական մահով:
Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ դեսպանի մահվան պատճառը «պահանջում է լրացուցիչ ստուգում և հաստատում»:
Դու Վեյը Իսրայելում դեսպան էր նշանակվել այս տարվա փետրվարին: Նախկինում նա ՉԺՀ-ի դեսպանն էր Ուկրաինայում:
Ըստ BBC- ի՝ ուրբաթ՝ մայիսի 15-ին, Իսրայելում Չինաստանի դեսպանատունը զայրույթով արձագանքեց ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի քննադատությանը, որն Իսրայել կատարած այցի ընթացքում բացասաբար մեկնաբանեց Պեկինի քայլերը կորոնավիրուսի դեմ պայքարում: