Մայիսի 18-ը Թանգարանների միջազգային օրն է: Որպես տոն այն հռչակվել է Թանգարանների միջազգային խորհրդի որոշմամբ 1977 թվականի մայիսի 18-ին, և 1978-ից ի վեր աշխարհի ավելի քան 150 երկիր ամեն տարի նշում է այս օրը:
Կորոնավիրուսի համավարակի պատճառով աշխարհի շատ երկրներում թանգարանները փակ են, ուստի հնարավոր է այսօր տարբեր ժամերի կատարել վիրտուլ այցելություններ նախընտրելի թանգարաններում:
Այս տարվա խորագիրն է՝ «Թանգարանները հանուն հավասարության. բազմազանություն և ներառականություն»:
Երևանի զբոսաշրջային տեղեկատվական աջակցության կենտրոնը ներկայացրել է Երևանի համայնքային թանգարանների առցանց ծրագրերի ժամանակացույցը:
-
Երևանի պատմության թանգարան / Yerevan History Museum
11:00. «Կենդանի նկար» անիմացիոն ծրագրի հեռահար ցուցադրություն (Բնօրինակ գեղանկարիչ Վահան Խորենյանի «Երևանի շինարարները» 1957 թ. ստեղծագործությունը:
15:00. «Մարդ-քաղաք» խորագրով լուսանկարների հեռահառ ցուցադրություն կներկայացվի ֆրանսիացի լուսանկարիչ Ժան Մարկ Կարաչիի «Հոմո Ուրբանոս, Երևան» շարքը:
-
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան
12:30 «Տեղադրիր արքայի անունը»: Ուսուցողական, կրթական և ճանաչողական ծրագիր:
13:30. «Կարմիր բլուրից» հայտնաբերված սեպագիր կավե սալիկները որպես այսօրվա հաղորդագրությունների և նամակների նախատիպ: Առցանց դասախոսություն, որը կվարի «Էրեբունի» պատահնագիտական արգելոց-թանգարանի «Կարմիր բլուր» մասնաճյուղի վարիչ, ուրարտագետ Վահե Սարգսյանը:
21:00. «Կռահիր ուրարտական թվերը»:
12:00 «Հայացք դեպի անցյալ» Թանգարանների միջազգային օրվա պատմությունը «Ժամանակաից արվեստի թանգարան» ՀՈԱԿ-ում. տեսանյութի ներկայացում:
-
Երևանի Ժամանակակից արվեստի թանգարան
13:00. «Ժամանակաից արվեստի թանգարան» ՀՈԱԿ-ում ներառականության սկզբունքների հիման վրա կազմակերպած նախագծերի, ցուցահանդեսների դրվագներից. սլայդ շոուի ներկայացում:
15:00 Փոքրիկ զբոսանք թանգարանում / Ուղիղ միացում
11:00. 1970-80-ական թվականներին Հայաստանում բացված թանգարանները, որպես հավասարության և բազմազանության լավագույն հարթակներ
14:00. «Ֆրիտյոֆ Նանսենը մարդասիրության և գթասրտության ռահվիրա» (զեկուցող՝ Ֆելիքս Բախչինյան)
15:00. Փաստավավերագրական ֆիլմի դիտում.
«Ֆրիտյոֆ Նանսեն՝ աշխարհի խիղճը» (ռեժիսոր՝ Էդուարդ Տեր-Սահակյան, սցենարի հեղինակ՝ Ֆելիքս Բախչինյան):