Համավարակի օրերին տանը ձանձրացած երեխաները մայիսի 20-ից կարող են մանկապարտեզ հաճախել: Խստորեն, սակայն, իրականացվելու են կանխարգելիչ բոլոր միջոցառումները:
Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանն ընդգծել է, որ մանկապարտեզների այն աշխատակիցները, որոնք չեն ենթարկվի հակահամաճարակային անվտանգությունից բխող կանոններին, կհեռացվեն համակարգից: Մանկապարտեզներում նախապատրաստական աշխատանքներին և ձեռնարկված միջոցառումներին քաղաքապետարանի պատասխանատուները հետևելու են նաև անակնկալ ստուգայցերով: