Երևանի քաղաքապետի տեղակալ Հրաչյա Սարգսյանը պարետատան ասուլիսի ժամանակ անդրադարձավ հանրային տրանսպորտի աշխատանքների վերահսկողությանը:
«Այդ 800 «Գազել»-ների, 300 ավտոբուսների շրջանակներում այդ մարդկային ռեսուրսը չկա ամբողջովին վերահսկելու: Այդ իսկ պատճառով կխնդրեի մեր քաղաքացիներին, որ ուշադիր լինեն կողքիններին, և եթե ինչ-որ բան սխալ է անում, կարող են հորդորել, ասել, թե ինչպես պետք է դիմակը կրել: Միմյանց վերահսկելը, կարծում եմ, բավականին մեծ ազդեցություն կունենա, որ այս ճգնաժամային իրավիճակից կարողանանք դուրս գալ»,- նշեց Սարգսյանը:
Քաղաքապետի տեղակալի խոսքով՝ երթուղայինները ապահովված են մանրադրամներով և ախտահանիչ նյութերով:
«Այս պահի դրությամբ ախտահանիչ նյութերն ու դիմակները ձեռք են բերում գիծը շահագործող կազմակերպությունները»,- տեղեկացրեց փոխքաղաքապետը: