Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանն անդրադարձել է հարցին, թե արդյոք քննարկվե՞լ են Երևանում միայն օգտագործված ձեռնոցներ և դիմակներ հավաքելու նպատակով հատուկ աղբամաններ տեղադրելու խնդիրը:
Փոխքաղաքապետը տեղեկացրեց, որ արտակարգ դրության պայմաններում որոշ հյուրանոցներ, որտեղ կային հիվանդներ ու մեկուսացվածներ, աշխատում էին աղբի մաքրման ընթացակարգով:
«Ամենօրյա աղբը հավաքվում է այդ հյուրանոցներում, և հատուկ ավտոմենքենան, որը նախատեսված է միայն այդ աղբը տեղափոխելու համար, տեղափոխում է աղբավայր, և այն ամբողջությամբ ոչնչացվում է: Այդտեղ են ամբողջ սննդային մնացորդների տարաներն ու դիմակները»,- ասաց քաղաքապետի տեղակալը:
Նրա խոսքով՝ իրականացնում է նաև աղբավայրից դուրս եկող ավտոմեքենաների լվացում: Սարգսյանը հորդորեց քաղաքացիներին՝ դիմակներն ու ձեռնոցները աղբամանը նետելուց առաջ այն դնել պոլիէթիլենային տոպրակի մեջ: