2000 թվականների սկզբին, երբ սկսեցին կառուցապատել Դալմայի այգիների տարածքը, այստեղ որևէ հնագիտական ուսումնասիրություն չի կատարվել։ Այս տարվա սկզբին միայն տարածքը ստացավ պատմամշակութային հուշարձանի կարգավիճակ, բայց արդեն սկսված շինաշխատանքի պատճառով վնասվեց 200 տարվա հնձան:
Քաղաքապետարանից ասում են՝ այստեղ կառուցվող ժամանցի կենտրոնի շինարարությունը դադարեցնելու նպատակ չունեն, բայց տարածքում ցանկացած գործունեություն պետք է համաձայնեցվի ԿԳՄՍ նախարարության հետ։
Մանրամասները՝ տեսանյութում: