Կորոնա-պարապուրդից հետո հանրապետությունում այսօր աշխատանքը վերսկսեց հանրային տրանսպորտը։ Հատուկ ռեժիմով՝ մուտքը տրանսպորտ միայն դիմակով ու ձեռնոցով: Որպեսզի Պարետի սահմանած կանոնները պահպանվեն, առավոտից կանգառներում հսկողություն են իրականացնում ոստիկանության աշխատակիցները։