Ավստրիան բացել է Չեխիայի, Սլովակիայի և Հունգարիայի հետ սահմանային անցակետերը: Ավելի վաղ սահմանափակումները հանվել էին Գերմանիայից, Լիխտենշտեյնից և Շվեյցարիայից ժամանած այցելուների համար:
Հստակեցվում է, որ սահմաններում կատարվում է ընտրողական ստուգում: Ընդհանուր առմամբ, Ավստրիա կարելի է մուտք գործել առանց կորպորավիրուսի բացասական արդյունքի մասին տեղեկանք տրամադրելու կամ տնային կարանտինում մնալու անհրաժեշտության:
Այնուամենայնիվ, մինչև մայիսի 31-ը Ավստրիան բաց է միայն աշխատանքի, ընտանեկան պատճառներով, ինչպես նաև կենդանիներին խնամելու նպատակով այցելուների համար: