Երկուշաբթի Ժնևում կբացվի Առողջապահության համաշխարհային ասամբլեան, և այս տարի այն կանցկացվի վիրտուալ ձևաչափով: Մի շարք երկրներ՝ Ավստրալիան, Մեծ Բրիտանիան, Նոր Զելանդիան և Եվրամիությունը, պատրաստվում են օրակարգ ներկայացնել առաջարկություն, որը նախատեսում է հետաքննել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գործունեությունը կորոնավիրուսի դեմ պայքարում:
Բոլորին հետաքրքրում է այն հարցը, թե արդյոք ամեն ինչ արվե՞լ է` կանխելու Covid-19 համաճարակը, որը հանգեցրել է ավելի քան 4,5 միլիոն մարդու վարակվածության և 300 հազար մարդու մահվան:
Ժողովում քննարկվելու է նաև ԱՀԿ-ի լիազորությունների հնարավոր ընդլայնման հարցը: Առաջարկվում է կազմակերպությանը իրավունք տալ իր տեսուչներին ուղարկել վարակիչ հիվանդությունների բռնկման վայրեր սեփական ստուգումների համար:
Առայժմ Չինաստանն ու ԱՄՆ-ը չեն աջակցել այդ նախաձեռնությանը: Իսկ ավելի վաղ Միացյալ նահանգները նույնիսկ դադարեցրեց երկրի մասնակցությունը կազմակերպության ֆինանսավորմանը: