Մայիսի 18-ին Ագարակ արգելոց-թանգարանի տարածքում «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը արձանագրել է գանձագողության փորձ։
Արգելոց-թանգարանի աշխատակիցների արագ արձագանքման և տեղի ոստիկանական բաժանմունքի օպերատիվ գործողությունների շնորհիվ, գանձագողությունը կանխվել է։ Դեպքի առթիվ նախաքննություն է իրականացվում։
Հարգելի քաղաքացիներ, կոչ ենք անում ցուցաբերել քաղաքացիական պատասխանատվություն մեր պետության պատմամշակութային արժեքների պահպանման գործում։
Հիշեցնում ենք, որ անթույլատրելի է հնավայրի` բնակատեղիների, դամբարանադաշտերի տարածքում նմանօրինակ գործողությունների իրականացումը։