Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) անարդյունավետ է համարել փակ տարածքում ախտահանիչ միջոցների կիրառումը: Ըստ կազմակերպության՝ դա արտաքին մակերեսները չի պաշտպանում վիրուսից: Ավելին՝ կարող է վնասել աչքերը, շնչառական համակարգը և մաշկի գրգռվածություն առաջացնել:
Ցանկացած մակերես ախտահանելու համար ցանկալի է օգտագործել հատուկ միջոցներով ներծծած կտորներ: Նախապես անհրաժեշտ է խոզանակով կամ քերիչով հեռացնել աղտոտվածության հետքերը:
ԱՀԿ-ն նաև խորհուրդ չի տալիս փողոցները լվանալ ախտահանող նյութերով, քանի որ դրանք կորցնում են իրենց հատկությունը կեղտի հետ շփման պատճառով: