Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Սահմանադրական դատարանի ճգնաժամին: Նա ասել է, որ Վենետիկի հանձնաժողովի գործընկերների հետ քննարկումների մեջ են և հույս ունեն որևէ ձևաչափի շուրջ համաձայնության գալ: Խորհրդարանի փոխխոսնակը վերահաստատել է, որ դիտարկում են խնդիրը Ազգային ժողովի միջոցով լուծելու տարբերակը: