Վրաստանում ՀՀ դեսպանատունը տեղեկացնում է, որ այսօրվանից՝ մայիսի 18-ից, չեղարկվել է Մառնեուլի շրջանում արդեն երկու ամիս գործող խիստ կարանտինային ռեժիմը, և հանվել է մուտքի ու ելքի արգելքը։
«Վրաստանում գտնվող և Հայաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիներն այսուհետ կարող են անխոչընդոտ մեկնել Հայաստան Սադախլոյի անցակետով 10։00-18։00-ը ժամանակահատվածում։
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ դեռևս արգելված է Վրաստանի տարածք օտարերկրացիների (այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների) մուտքը, և սույն որոշման մեջ ցանկացած փոփոխության դեպքում դեսպանությունը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ»,- տեղեկացնում է դեսպանատունը։