Ռուսաստանում, մայիսի 17-ի դրությամբ, կորոնավիրուսի տարածման տեմպերը նվազել են: Այդ մասին հայտարարել է Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան, հայտնում է Lenta.ru-ն:
ՌԴ օպերատիվ շտաբի վիճակագրության համաձայն ՝ Ռուսաստանում արդեն երկրորդ օրն անընդմեջ վարակվածների թիվը չի հասնում 10 հազարի։ Եթե մայիսի 15-ին արձանագրվել էր վարակի 10,598 դեպք, 16-ին՝ 9200, 17-ին՝ 9․709 դեպք։ Ըստ Պոպովայի, կայունացումը նկատվում է ամբողջ երկրում:
«Պետք է ընդունենք և համակերպվենք այն փաստի հետ, որ ամռանը (շոգին) ստիպված ենք լինելու հետևել նույն կանոններին, որպեսզի նվազեցնեք կորոնավիրուսային վարակի տարածումը», - ասել է նա:
Հիշեցնենք՝ համաճարակի մեկնարկից ի վեր Ռուսաստանում գրանցվել է վարակի 281.752 դեպք: