Կորոնավիրուսային վարակի պատվաստանյութը կարող է ստեղծվել ոչ շուտ, քան 18 ամսից: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների նախարար Ֆրեդերիկ Վիդալը՝ գրում է РИА Новости-ն:
«Պատվաստանյութի ստեղծման հետազոտությունները սովորաբար մի քանի տարի են տևում: Հետազոտողները մեզ տեղեկացնում են, որ պատվաստանյութի ստեղծման ու կլինիկական փորձարկման այն արագացված գործընթացը, որին մենք ականատես ենք լինում, հույս է ներշնչում, որ պատվաստանյութը պատրաստ կլինի 18 մասից: Սակայն խելամիտ չէ ենթադրել, որ մենք կարող ենք այն ավելի արագացնել, ինչը կարող է վտանգի ենթարկել մարդկանց անվտանգությունը: Սա իհարկե, միանգամայն անհնար է»,- հայտնել է ֆրանսիացի նախարարը:
Նրա խոսքով՝ պատվաստանյութի ստեղծումը պետք է հասանելի լինի ամբողջ աշխարհին, քանի որ համավարակից տուժել են բոլորը: