Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ քարաթափման վտանգի կանխման աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 17-ին՝ ժամը 07:00-ից փակ կլինի Մյասնիկյան փողոցից դեպի մայրաքաղաքի կենտրոն իջնող Հերացի փողոցի միակողմանի ճանապարհը։
Նույն օրը, ժամը 11։00-ից մինչև 15 00-ն, փակ կլինի նաև Սարալանջի շրջանցիկ ճանապարհի՝ Արմենակյան փողոցից մինչև Գլինկա փողոցն ընկած ճանապարհահատվածը, ուր սանմաքրման համալիր աշխատանքներ կիրականացնի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը։
Պատճառած ժամանակավոր անհարմարության համար քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը: