Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ի պատասխան «Լուրերի»՝ Միքայել Մինասյանի հայտարարությունների ու Վանեցյանի հետ հանդիպման վերաբերյալ, ասաց, որ այդ հարցով պետք է զբաղվեն իրավապահները։
«Կա այսպիսի մի հանգամանք․ իմ հրապարակային և ոչ հրապարակային հայտարարություններն իրարից չեն տարբերվում, առավելևս՝ կոռուպցիայի դեմ պայքարի հարցերում։ Բայց, կարծում եմ, որ դա հարց է, որի պատասխանը պետք է տան իրավապահ մարմինները»,- նշեց վարչապետը։
Կնոջ եղբոր՝ Հրաչյա Հակոբյանի ներկայացրած դատական հայցի վերաբերյալ վարչապետն ասաց, որ ուրախ է, քանի որ տեղի է ունենալու հրապարակային դատական պրոցես, և այդ հարցի պատասխանը կտրվի դատական պրոցեսի ընթացքում։
«Բայց այստեղ կա մի նրբություն, որ ուզում եմ նշել։ Այդ ծխախոտի արտահանման պարագայում Հայաստանի մաքսային մամինները ոչ մի իրավախախտում թույլ չեն տվել, ոչ մի չարաշահում, ոչ մի արտոնյալ պայմաններ որևէ մեկի համար չեն ստեղծել։ Այդ արտահանողներն իրենք են, որ պետք է արտահանեն երրորդ երկիր և դա փորձել են ապօրինի կերպով վաճառքի հանել մի երկրում, որը չէին կարող անել»,- նշեց վարչապետը։