Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին անդրադառնալով Գարեգին Նժդեհի մասին Ադրբեջանի ղեկավարի շահարկումներին՝ նշեց, որ դեռ Աշխաբադում է անդրադարձել այդ հարցին։
«Ռուսական մամուլն էլ է գրել, որ Նժդեհը ռուսական բանակի կազմում մասնակցել է բալկանյան պատերազմին և պարգևատրվել է։ Այս առումով, կարծում եմ, որ Ռուսաստանը նույնպես Գարեգին Նժդեհին՝ որպես պատմական ֆիգուր, որպես դարասկզբին ռուսական բանակի սպա պետք է վերարժևորի։ Բայց Ադրբեջանի քաղաքականությունը հետևյալն է․ ուզում են նսեմացնել հայ ժողովրդի մասնակցությունը Երկրորդ աշխարհամարտին և ցույց տալ, որ հայերը ֆաշիստական Գերմանիայի և նացիստների հետ համագործակցող ժողովուրդ են եղել»,- նշեց վարչապետը՝ հավելելով, որ շուրջ 600 հազար հայ է մասնակցել Երկրորդ աշխարհամարտին, շուրջ 100 հազարն էլ մասնակցել են Սփյուռքից։