Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «100 փաստ նոր Հայաստանի մասին» թվարկելիս իր 99-րդ փաստով հիշեցրեց, որ նոր Հայաստանում կարող է տուգանվել նաև վարչապետի ընտանիքի անդամը։
«Հայաստանի վարչապետի կինը ոստիկանության կողմից վարչական տուգանքի է ենթարկվել կառավարական առանձնատներում՝ վարչապետի կեցավայրի բակում ավտոմեքենայի ղեկը անչափահասին վստահելու համար: Օրենքի առաջ բոլորի հավասարության ցայտուն օրինակ»,- նշեց վարչապետը:
Ձևականություններ են, ստից, ձևական բան են արել՝ շատերի արձագանքը մեջբերելով նշեց վարչապետը և հավելեց, որ այն, ինչ պետք է տեղի ունենար ցանկացած քաղաքացու պարագայում, եղել է նաև իրենց պարագայում։
«ՃՈ տեսուչը եկել է, արձանագրել է, մենք 10 հազար դրամ տուգանքը վճարել ենք ու պատմությունը փակվել է»,-նշեց վարչապետը։