Հայ-ադրբեջանական սահմանը վերջին տասնյակ տարիներին լարված է՝ նշեց վարչապետ Փաշինյանը լրագրողի դիտարկմանն ի պատասխան, թե վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանը լարված է, կրակոցներ են հնչել Բերքաբեր գյուղի ուղղությամբ։
«Գործիքակազմը շարունակում է մնալ նույնը՝ մեր զինված ուժերի մարտունակությունը, մեր համախմբվածությունն ու ուժեղությունը և քաղաքական, բանակցային դիվանագիտական եղանակները՝ այդ իրավիճակը կառավարելի պահելու։ Մենք ասել ենք, որ պատերազմով վախեցնելով՝ Հայաստանը չի բանակցելու զենքի սպառնալիքի ներքո։ Մենք կարծում ենք, որ Արցախի հարցը ուժային լուծում չունի»,- նշեց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը հավելեց նաև, որ եթե համեմատելիս լինենք նախորդ ժամանակահատվածների հետ, ապա հիմա սահմանային իրավիճակը շատ հանգիստ է։