Ռուսաստանում կորոնավիրուսի տարածման մշտադիտարկում և վերահսկողություն իրականացնող մայրաքաղաքային օպերատիվ շտաբից հայտնել են, որ մեկ օրվա ընթացքում Մոսկվայում մահացել է կորոնավիրուսով վարակված 74 հիվանդ՝ այսպիսով նրանց թիվը հասցնելով 1432-ի: Այս մասին տեղեկացնում է Vesti.ru կայքը:
Բոլոր մահացածների մոտ հաստատվել են թոքաբորբի ախտանշաններ, որոնց կորոնավիրուսի թեստավորումը դրական է եղել: Սա մեկ օրվա ընթացքում մահացության ամենաբարձր ցուցանիշն է Մոսկվայում: Նախորդ ամենաբարձր ցուցանիշը եղել է 68: